Դատարանը որոշել է փոխել անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով, 1 մլն դրամ գրավով ու բացակայելու արգելքով: Փաստաբանները այսօրվա դատական նիստին են ներկայացրել Արսեն Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը: Փաստաբան Տաթևիկ Սողոյանը իրենց միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ Արսեն Ղուկասյանը իր անհետ կորած հարազատին է փնտրում ու վստահաբար փախչելու միտք չունի: Ղուկասյանի առողջական վիճակը կալանքը կրելիս վատացել է, շնչահեղձություն է ունենում: