Աղոթք ուրախության

Աղոթք ուրախության

31.10.2025 | 21:59

Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ,

Փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և

կբացվի ձեր առաջ (Մատթեոս 7. 7):

Սիրելի՛ Տեր, ուրախությունն այն պատգամաբերն է,

որ մեր աղոթքները Քեզ է հասցնում:

Աղոթքը կարող է լինել խունկի նման վեր բարձրացող, կարող է լինել նաև` մշուշի նման ցած սահող, որ հողին կառչած լինելով` չունի կարողություն սավառնումի:

Ամենատես աչքը, ամեն ինչ ունկնդրողը` լսում ու ճանաչում է վեր ելնող աղոթքի ամեն մի ելևէջ:

Սակայն ճշմարիտ հավատքի աղոթքը` տեսնող, զգացող ու սիրող սրտի ուրախության աղոթքն է, որ ողջունելու համար վեր է ձգվում` վստահ, որ ուրախ պատասխան կստանա:

Մեկնաբանություններ

Leave a Comment