Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների «դատավարությունը»` բացառությամբ Ռուբեն Վարդանյանի

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների «դատավարությունը»:

Հաջորդ «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 3-ին: Մեղադրող կողմը հանդես կգա ճառով:

Դեռևս չի ավարտվել միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»:

Այդ նիստերն ընթանում են անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ:

Leave a Comment