
Այս տարի ամբողջությամբ կփոխարինվեն Երևանում տեղադրվող՝ երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Այդ աշխատանքների համար քաղաքային իշխանությունները կծախսեն մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար)։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
Տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները Հանրապետության հրապարակում սկսվել են հոկտեմբերի 30-ին։ Այս տարի տեղադրումը սովորականից շուտ է մեկնարկել. 2024 թվականին աշխատանքները սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։