Վահե Աղասյանը ոսկե մեդալ նվաճեց ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Վահե Աղասյանը ոսկե մեդալ նվաճեց

Քիշնևում այսօր մեկնարկած Մ-23 Եվրոպանի առաջնության առաջին օրը 60կգ քաշային կարգում ԲԿՄԱ զինծառայող Վահե Աղասյանը, տանելով 5 հաղթանակ, գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ։
Առաջին գոտեմարտում Վահեն հաղթեց բուլղարացի Հրիստո Հրիստովին, այնուհետև իսպանացի Լուիս Բարոսսո Լոպեսին, երրորդ գոտեմարտում՝ մոլդովացի Վլադիմիր Յակոմիին, քառորդ եզրափակչում հաղթանակ տարավ բելգիացի Օլիվիե Նաերտի նկատմամբ և եզրափակչում հաղթեց վրացի մարզիկ Մատե Գոգոբերիշվիլիին:

Leave a Comment