Սուրեն Պապիկյանը նշանակվել է Ազգային ժողովում ՀՀ կառավարության ներկայացուցիչ

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 31-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից:

Leave a Comment