
Միացյալ Նահանգների կողմից աճող ճնշման ֆոնին՝ Վենեսուելայի իշխանությունները դիմել են Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին՝ ռազմատեխնիկական օգնություն խնդրելու համար, այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Նամակում նշված է հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման, Ռուսաստանից նախկինում գնված ավիատեխնիկայի վերանորոգման և հրթիռների ձեռքբերման հարցում օգնություն տրամադրելու մասին։
Ավելի վաղ միջազգային մամուլը գրել էր, որ ԱՄՆ-ն կարող է առաջիկա ժամերին հարվածներ հասցնել Վենեսուելայում գտնվող թիրախներին։ Թրամփն ավելի ուշ ասել էր, որ հարվածելու մտադրություն չունի։