Վայոց ձորի մարզում շտապօգնության բժիշկները տանը հայտնաբերել են 1-ամյա տղայի մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հոկտեմբերի 28-ին ժամը 05:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել է 1-ամյա Մոնթե Հ.-ի դին։
Ըստ հարազատների՝ երեխային հայտաբերել են մահացած։Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքը հավելում է, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
