Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հաջորդ աշնանը կհասնեն Էստոնիա՝ Բալթյան երկրների օդային տարածքը պաշտպանելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարությանը։
«Թուրքիան ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությանը, այդ թվում՝ Էմարի ավիաբազայում Բալթյան օդային ոստիկանության առաքելությանը, որտեղ մենք ակնկալում ենք, որ թուրքական ինքնաթիռները կլինեն հաջորդ աշնանը», – ասել է արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի և Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օկտայի հետ հանդիպումից հետո։
Ցախնան հայտարարել է, որ Էստոնիան շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ ընդլայնման քաղաքականությանը և վերահաստատել է Էստոնիայի աջակցությունը ԵՄ-ի և Թուրքիայի միջև կառուցողական երկխոսության զարգացմանը, այդ թվում՝ մաքսային միության արդիականացմանը։
