Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ոչ միայն չի իջեցրել սակագինը, այլև տվյալ հարցը չի հանրայնացրել։ Ինչու՞ այդ օրվանից սկսած մինչ օրս պետությունը չի հանրայնացրել այս փաստը։ Հինգ ամսվա ընթացքում ոչինչ տեղի չի ունենում։
Մենք այսօր շատ լավ գիտենք, թե ինչպիսի ծանր սոցիալապես պայմաններում ապրող հայրենակիցներ ունենք։ Եվ այստեղ ոչ միայն սոցիալապես ծանր հատվածի համար է այս ամենը, այլև յուրաքանչյուր քաղաքացու։
Ինձ թվում է՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պետք է հանրության առաջ պատասխան տա։ Հանրությունը պետք է իմանա այն հիմնական պատճառները, թե ինչու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 5 ամիս շարունակ հոսանքի համար վճարել է ավելի թանկ։ Թո՛ղ պատասխան տան։
Արթուր Միքայելյան
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ