Նոյեմբերի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14 նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14, նախալեռնային շրջաններում՝ 12-17 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-17, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 16-18 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 16-18 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-14, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 19 աստիճան տաքություն։
