«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դժգոհ են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում վաղուց են դժգոհում Վարդապետյանի պահվածքից՝ ընդգծելով, որ «նա «գոռոզ ու հպարտ» է, քիչ է շփվում իշխանության ներկայացուցիչների հետ և պահպանում է բացառապես ուղիղ կապ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։
«Դատախազի կեցվածքը՝ պահպանելու ինստիտուցիոնալ հեռավորություն քաղաքական դաշտից, մերժելի է թիմում, և այդ ներքին հակասությունը՝ համակարգային ու անձնական ընկալումների խաչմերուկում, ավելի է խորանում»,- գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ խոսակցություններն ավելի են ակտիվանում, երբ Վարդապետյանն ամեն անգամ գալիս է ԱԺ ու խուսափում է «ՔՊ» ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական շփումներից։
«Նույնիսկ ջուր ու սուրճ չի խմում նրանց հետ», նշում է թերթը։
