ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է Miami Herald-ի հաղորդագրությունը՝ իրազեկ աղբյուրներին հղմամբ, թե ԱՄՆ-ն շուտով կարող է ավիահարված հասցնել Վենեսուելային։
«Ձեր «աղբյուրները», որոնք պնդում են, որ «ծանոթ են իրավիճակին», խաբեությամբ ստիպել են ձեզ գրել կեղծ հաղորդագրություն», – ասել է Ռուբիոն սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ The Miami Herald-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մոտ ապագայում հարվածներ հասցնել Վենեսուելայի ռազմական ենթակառուցվածքներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, օգտագործվում են ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու համար։
Bloomberg-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է , որ Վենեսուելայի դեմ գործողություն սկսելու որոշման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։