Նյու Մեքսիկո նահանգի Արտեզիա քաղաքի HF Sinclair Navajo նավթավերամշակման գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է հրդեհ։
Այս մասին հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։ HF Sinclair-ի մամուլի խոսնակ Քորին Սմիթի խոսքով, միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ, ով հոսպիտալացվել է։ Պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով քաղաքի վրա ծխի խիտ ամպ է բարձրացել։
Իշխանությունները կոչ են արել բնակիչներին մնալ տանը, փակել դռներն ու պատուհանները և խուսափել նավթավերամշակման գործարանի մոտ գտնվող տարածքներից և ծխից տուժած տարածքներից։ Համապատասխան մարմինները հետաքննում են միջադեպի հանգամանքները։