Հայաստան է ժամանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Թրամփ կրտսերը, գրում է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցը նշում է, որ նոյեմբերի 12-ին կայանալիք այցի նպատակները ներառում են բիզնես հետաքրքրություններ, իշխանությունների տարբեր շրջանակների հետ հանդիպումներ։
«Առայժմ հայտնի չէ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ»,- գրել է թերթը։
Լրատվամիջոցը հավանական է համարվել, որ այցը կազմակերպել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
