Aurora News | Ոչ մի սրբություն. խոշոր կողոպուտ, այս անգամ Իսպանիայում

Իսպանիայի Գրանադա քաղաքի Սանտա Կրուս լա Ռեալ եկեղեցում սուրբ Կույս Մարիամի պատկերից կողոպտել են 18 զարդ:

Այս մասին հաղորդել է El Espanol թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Գրանադայի Եղբայրությունը պարզաբանել է, որ գողացված զարդերը ծխականների անձնական նվիրատվություններ են: Նաև հայտարարել են, որ ոստիկանությունը, որի հետ Եղբայրությունը ակտիվորեն համագործակցում է, արդեն տեղեկացվել է միջադեպի մասին: Նրանք ասում են, որ տեսախցիկների տեսագրությունները կօգնեն պարզել միջադեպի մանրամասները:

Տեսախցիկները ֆիքսել են երկու տղամարդու, որոնց դեմքերը բաց են եղել, որոնք անարգել մտել են եկեղեցի, մոտեցել են մատուռին և գողացել զարդերը: Արձանը մնացել է անվնաս:

Ազգային ոստիկանությունը շարունակում է ուսումնասիրել ապացույցներն ու տեսագրությունները՝ մեղավորներին բացահայտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Leave a Comment