Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի ու կարծիքի վրա և շարժվում է բռնատիրությանը հատուկ մոտեցումներով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Իշխանությունը վերջին օրերին տարբեր իշխանականների շուրթերով հայտարարում է, թե «Գյումրի 2» այլևս թույլ չեն տա:

Ի՞նչ է սա նշանակում: Իշխանությունը պարզորոշ հասկացնում է, որ բոլոր միջոցները գործադրելու է, որպեսզի ընդդիմադիր (նաև չեզոքություն դրսևորող) հայացքներ ունեցող որևէ գործիչ ընտրություններում չհաղթի:

Ճիշտ է` այս սկզբունքն ավելի վաղ դրսևորվել է Վանաձորում, Ալավերդիում, Բերդում և այլ քաղաքներում, սակայն իշխանությունն անոնսում է, որ գործածվող մեթոդներն առավել կտրուկ դրսևորումներ են ստանալու:

Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա, և իրեն օրենքից դուրս հայտարարելով` շարժվում է բռնատիրությանը հատուկ մոտեցումներով»։

Leave a Comment