Բաքվում ավարտվել է ապօրինի պահվող 15 հայ գերիների կեղծ դատավարությունը. հոկտեմբերի 31-ի դատական նիստի ժամանակ մեղադրողները մինչև նոյեմբերի 3-ը ժամանակ են խնդրել մեղադրական ճառը պատրաստելու համար։
Դատական հաջորդ նիստը հրավիրվել է նոյեմբերի 3-ին, որի ժամանակ մեղադրողները հանդես կգան մեղադրական ճառով, իսկ հետո ելույթներ կունենան կեղծ մեղադրանքներով դատապարտվող հայ գերիները։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ավարտվել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ԼՂ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանի, ԼՂ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալլահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Մելիքսեթ Փաշայանի և Գարիկ Մարտիրոսյանի նկատմամբ կեղծ դատավարությունը։
Հիշեցնենք՝ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր. Վարդանյանի կեղծ դատավարությունն անցկացվում է առանձին, և այն դեռ չի ավարտվել։