«Լիվերպուլի» ֆրանսիացի հարձակվող Հյուգ Էկիտիկեն նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողը։
«Ինձ համար դա Բենզեման է։ Ես նրան համարում եմ պատմության լավագույն հարձակվողը», — ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը մերսիսայդցիների կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։