Վարչապետի աշխատակազմը նոյեմբերի 20-ից 21-ը պատրաստվում է համաժողով անցկացնել, որի կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է 52 մլն 560 հազար դրամ:
«News.5tv.am»-ը գնման պայմանագրից տեղեկանում է, որ համաժողովը կոչվելու է «Հայ մշակույթի գործիչներ»:
Միջոցառմանը նախատեսվում է 250 հոգու մասնակցություն, տեղի են ունենալու սեմինարներ, ճաշկերույթ, համերգ: Բացման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում: