Պայթյուն Ստամբուլի տներից մեկում. տուժածներ կան

Բաժանորդագրվել

Երեք օտարերկրացի է հոսպիտալացվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին Բաղջըլար թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկի նկուղային հարկի բնակարանում։ Պայթյունի պատճառը գազաբալոնն է եղել։

Հայտնի է նաև, որ այդ բնակարանում օտարերկրացիների ընտանիք է բնակվել։

Հրշեջները մարել են պայթյունից հետո բռնկված հրդեհը։

Երեք մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Հնդկաստանում ավտոբուսի և մոտոցիկլետի բախման հետևանքով 20 մարդ է այրվել

Leave a Comment