Ալիևի օգնականը հնարավոր չի համարում Ադրբեջանի նախագահի այցը Երևան – 5tv

Ադրբեջանի նախագահի օգնականը հնարավոր չի համարում Իլհամ Ալիևի այցը Երևան և մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ չի կարծում, թե ներկա պայմաններում Ադրբեջանի մասնակցությունն այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի, բացի դա, նրա խոսքով, պաշտոնական հրավեր-նամակ Ալիևը դեռ չի էլ ստացել:

Ինչպես գիտեք, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ է լրագրողներին ասել, որ Երևանն ակնկալում է և Թուրքիայի, և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ շեշտելով, որ հրավերը Ալիևը պաշտոնապես չի մերժել:

Leave a Comment