«Բարսելոնան» մտահոգված է, որ թիմի 18-ամյա հարձակվող Լամին Յամալի աճուկի վնասվածքը, որը նա ստացել է ընթացիկ մրցաշրջանում, կարող է քրոնիկ դառնալ, հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին նմանատիպ վնասվածք է ստացել ավելի երիտասարդ տարիքում, սակայն նրան հաջողվել է վերականգնվել դրանից։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ անհարմարության շարունակվելու դեպքում Յամալի վիրահատության հնարավորությունը չի բացառվում։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 խաղ, խփել 3 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։ Transfermarkt-ի համաձայն՝ երիտասարդ իսպանացու տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։