Ոստիկանության գվարդիան գործարկվեց. Փաշինյանը խոսել է ուժ կիրառելու կարևորության մասին

https://arm.sputniknews.ru/20251101/vostikanutjan-gvardian-gvortsarkvec–pashinjany-khvosel-e-uzh-kirarelu-karevvorutjan-masin-95344016.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Հայաստանում գործարկվել է ոստիկանության գվարդիան. Նիկոլ Փաշինյանը խոսել է ուժ կիրառելու կարևորության մասին

Sputnik Արմենիա

Հայաստանում գործարկվել է ոստիկանության գվարդիան. Նիկոլ Փաշինյանը խոսել է ուժ կիրառելու կարևորության մասին

2025-11-01T13:35+0400

true

PT2M45S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95343828_312:0:1272:720_1920x0_80_0_0_bbe898fabf0c3e964ad646eb4910a2ec.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, видео

հայաստան, նիկոլ փաշինյան, видео

Բաժանորդագրվել

Ըստ վարչապետի՝ եթե չունենանք այնպիսի ուժային կառույցներ, որոնք ի վիճակի են անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել, երկրում իրավակարգ պարզապես հնարավոր չէ։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվեց ՆԳՆ ոստիկանության գվարդիան։ Նոր ստորաբաժանման կազմավորման նվիրված շրջայց-միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ։

«Մեր ակնկալիքն է, որ ոստիկանության գվարդիան լինի որակական նոր ծառայություն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ քաղաքացիների, և՛ հենց իրենց՝ ծառայողների համար»,- իր ողջույնի խոսքում ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ բարեփոխումը մի բան է, որը երբեք չի ավարտվում։

Ըստ Փաշինյանի` սա կարևոր մի փուլ է ոստիկանության և առհասարակ ՆԳՆ համակարգի բարեփոխումների համար։ Միաժամանակ ընդգծել է, որ բարեփոխումներն ամփոփելու և ավարտելու մասին բոլոր մտածումներն ու պատկերացումներն անպատեհ են, քանի որ երբ արձանագրեն՝ բարեփոխումն ավարտել են, ուրեմն սկսել են հետընթաց։

Իր խոսքում վարչապետը խոսել է նաև ուժի կիրառման կարևորության մասին՝ ընդգծելով, որ բոլոր կողմերի համար պետք է թափանցիկ լինի, թե երբ կարելի է այն կիրառել։

«Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, թե որ դեպքում ոստիկանության գվարդիան կարող է ուժ կիրառել։ Ոստիկանության ծառայողի համար էլ դա պետք է թափանցիկ լինի, պետք է հասկանա՝ որն է ուժի կիրառման իրադրությունը, որ իր մեջ էլ մտավախություն կամ հարց չլինի՝ համաձայն օրենքի՞ է գործում, թե՞ ոչ։ Սա ճանապարհ է, որը մենք պետք է անցնենք։ Մեր կանխավարկածն այն է, որ ՀՀ-ում ուժ կա՛մ չպետք է կիրառվի, կա՛մ դա պետք է տեղի ունենա չափազանց հազվադեպ։ Բայց հավատացեք` եթե չլինի ոստիկանության գվարդիա և առհասարակ ուժային կառույցներ, որն ի վիճակի է անհրաժեշտության դեպքում նաև ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգ պարզապես հնարավոր չէ»,- ասել է Փաշինյանը։

Leave a Comment