Aurora News | Ուկրաինան բանակցությունները հնարավոր է համարում Պուտինի դիրքորոշման փոփոխության դեպքում

Կիևն արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին՝ շեշտելով, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են վերսկսվել միայն Ռուսաստանի նախագահի դիրքորոշման փոփոխությունից հետո։

Կիևն արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին, համաձայն որոնց՝ ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ ստամբուլյան ձևաչափով բանակցությունների վերականգնումը հնարավոր է, եթե Ռուսաստանը պատրաստ է շարունակել ուղիղ շփումները Կիևի ներկայացուցիչների հետ։

Ռուսական արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, մեղադրել է Ուկրաինային՝ բանակցային գործընթացը խոչընդոտելու մեջ։

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, և բանակցությունները հնարավոր կդառնան միայն այն դեպքում, երբ նա փոխի իր դիրքորոշումը։ Տիխին հիշեցրել է, որ ուկրաինական պատվիրակությունը այս տարի մի քանի անգամ մեկնել է Ստամբուլ՝ հանդիպելու ռուսական պատվիրակությանը։

«Սակայն, ցավոք, Մոսկվան ուղարկել է այլ մակարդակի պաշտոնյաների, որոնք շարունակել են նույն վերջնագրերը և չեն ունեցել որոշումներ ընդունելու լիազորություն»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է կազմակերպել հանդիպում երկու երկրների նախագահների մակարդակով՝ քննարկելու հրադադարի հարցը։

Leave a Comment