
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվար թե հաստատի Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների փոխանցումը, քանի որ, հակառակ դեպքում, Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են սրվել, РИА Новости-ին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Գուսևը։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Փենթագոնը թույլ է տվել Սպիտակ տանը «Տոմահավկ» թևավոր հրթիռներ փոխանցել Ուկրաինային։ Նախարարությունը որոշել էր, որ դա չի ազդի զենքի պաշարների վրա։ Քաղաքական վերջնական որոշումը Թրամփինն է։