Չորս հայ շախմատիստ Եվրոպայի պատանեկան առաջնության առաջատարների թվում է – Armenia Today

Չորս հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք է գրանցել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մասնավորապես, 3 խաղափուլից հետո 3 միավոր են վաստակել Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Նվարդ Հայրապետյանը (մինչև 18 աղջիկներ), Մանվել Վարդանյանը (մինչև 8 պատանիներ) և Տիգրան Պետրոսյանը (մինչև 8 պատանիներ):

Ֆեդերացիան նշում է, որ 4-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 29-ին, մասնակցում է 48 եվրոպական երկրի ավելի քան 1000 շախմատիստ։

Leave a Comment