Լեհաստանը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ որսացել է ռուսական ինքնաթիռ


Միջազգային


Լեհական կործանիչները այս շաբաթ երրորդ անգամ են օդ բարձրացել՝ Բալթիկ ծովի վրայով ռուսական հետախուզական ինքնաթիռը որսալու համար, հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

«Սա այս շաբաթվա երրորդ նմանատիպ միջադեպն է, որը հաստատում է ռուսական ավիացիայի ակտիվության աճը Բալթիկ ծովի շրջանում», – ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 30-ի առավոտյան երկու լեհական ՄիԳ-29 կործանիչներ բարձրացել են Բալթիկ ծովի վրայով Լեհաստանի օդային տարածքի մոտ գտնվող ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռը որսալու համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ինքնաթիռը կրկին թռել է առանց ներկայացված թռիչքի պլանի՝ պոտենցիալ սպառնալիք ստեղծելով տարածաշրջանում օդային երթևեկության համար:

Սակայն լեհ զինվորականները ընդգծել են, որ Լեհաստանի օդային տարածքի խախտում չի եղել:


Leave a Comment