https://arm.sputniknews.ru/20251101/pastaban-aleqsandr-kvochubaevi-knvoj-arvoghjakan-vitshaky-kajunacel-e-95345130.html
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կայունացել է
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կայունացել է
Sputnik Արմենիա
Պաշտպանական թիմը սպասում է դատական առաջին նիստին, օրը դեռ նշանակված չէ։ 01.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-01T14:19+0400
2025-11-01T14:19+0400
2025-11-01T14:19+0400
հայաստան
ալեքսանդր կոչուբաև
կին
էրիկ ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774498_0:0:1600:901_1920x0_80_0_0_bf4a7398cba9ee53c34c156c6baa86fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին հայտնեց նրա գործընկեր Էրիկ Ալեքսանյանը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոչուբաևի կնոջ վիճակը վատացել է ծննդաբերությունից հետո։ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Հոկտեմբերի 28-ին կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով։«Կոչուբաևի կինը համեմատաբար լավ է զգում իրեն»,– ասաց Ալեքսանյանը։Ինչ վերաբերում է փաստաբանի դեմ հարուցված գործին, ապա այն դատական վարույթում է։«Սպասում ենք դատական առաջին նիստին, օրը դեռ նշանակված չէ»,- մանրամասնեց Ալեքսանյանը:Հիշեցնենք` իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է Մկրտիչ սրբազանի լուսանկարով։Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774498_118:0:1542:1068_1920x0_80_0_0_489dcf0ed6c9a1335f0497069bb76dac.jpg
հայաստան, ալեքսանդր կոչուբաև, կին, էրիկ ալեքսանյան
հայաստան, ալեքսանդր կոչուբաև, կին, էրիկ ալեքսանյան
Պաշտպանական թիմը սպասում է դատական առաջին նիստին, օրը դեռ նշանակված չէ։
«Կոչուբաևի կինը համեմատաբար լավ է զգում իրեն»,– ասաց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է փաստաբանի դեմ հարուցված գործին, ապա այն դատական վարույթում է։
«Սպասում ենք դատական առաջին նիստին, օրը դեռ նշանակված չէ»,- մանրամասնեց Ալեքսանյանը: