Aurora News | ԱՄՆ-ն անընդունելի պահանջներ է ներկայացրել․ Արաղչի

Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցել արդար համաձայնագրի շուրջ՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, սակայն Միացյալ Նահանգները անընդունելի պահանջներ է ներկայացրել: Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք պատրաստ ենք բանակցել՝ մեր միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունները մեղմելու համար», – ասել է Արաղչին։

Նա նաև նշել է, որ «կա արդար համաձայնագրի հասնելու հնարավորություն, սակայն Վաշինգտոնը անընդունելի և ծանրաբեռնող պահանջներ է ներկայացրել»։

Leave a Comment