Մարտունա՞կ, թե՞ պաշտպանունակ. ինչ կարող է փոխվել հայկական բանակի դոկտրինում

Գրիգորի Սահակյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսելով բանակի դերի վերաիմաստավորման մասին՝ հայտարարեց, որ հայկական բանակը «ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու», որ աշխատանքային խոսակցության մեջ «մարտունակ բանակ» հասկացությունը պետք է վերափոխել «պաշտպանունակ բանակի»։ Սա պարզապես եզրաբանության փոփոխություն չէ․ այն արտահայտում է խորքային փոփոխություններ բանակի դոկտրինում, կառուցվածքում և հոգեբանական պատրաստվածության համակարգում՝ հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերներն ու սահմանափակ ռեսուրսները։ Կարևոր է մինչև վերջ հասկանալ առաջարկվող փոփոխությունների էությունը, դրանց հետևանքներն ու հնարավոր ռիսկերը երկրի ազգային անվտանգության համար։ Վարչապետի համոզմամբ՝ այդ քայլը արտահայտում է իրատեսական մոտեցում․ բանակը պետք է կենտրոնանա ազգային տարածքի և քաղաքացիների պաշտպանության վրա՝ այլևս առանց ուժի արտաքին պրոյեկցիայի […]

Leave a Comment