
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ջրային ռեսուրսների հարցը գնալով ավելի հրատապ է դառնում Ռուսաստանի հարևան երկրների համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ջրային ռեսուրսների հարցը մեզ համար գնալով ավելի հրատապ է դառնում. փառք Աստծո, այստեղ ամեն ինչ լավ է, բայց մեր հարևանների, ԱՊՀ երկրների համար շատ հրատապ է», – ասել է Ռուսաստանի ղեկավարը կլիմայի փոփոխության հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք այստեղ որոշակի մրցակցային առավելություններ ունենք, և մենք պետք է դրանք արդյունավետորեն օգտագործենք», – հավելել է նախագահը։