Հայաստանի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ նոյեմբերի 3-ին, շարունակվում են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։
Բյուջեի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Քննարկումը տեղի է ունենում պատգամավորների, ինչպես նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանի, պետական անվտանգության ծառայության պետ Արթուր Գասպարյանի և այլոց մասնակցությամբ։