Իրանը միջուկային ներուժ չունի․ Թրամփ


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանն այս պահին միջուկային ներուժ չունի։

 

«Ոչ, նրանք միջուկային հնարավորություններ չունեն», – ասել է ամերիկացի առաջնորդը CBS News-ին տված հարցազրույցում։Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով և բացառում է իր հրթիռային ծրագրի ապագայի քննարկման հնարավորությունը։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց պատասխան հարձակում։

ԱՄՆ-ը հակամարտության մեջ մտավ դրա սրումից ինը օր անց՝ հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։



Leave a Comment