Կառավարությունը հստակ բացատրություն չտվեց Արարատ լեռան պատկերը կնիքներից հանելու մասին. Աբովյան

Կառավարությունը հստակ բացատրություն չտվեց Արա...

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը  ֆեյսբուքում  գրել է. «Հայաստանի կառավարության որոշմամբ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների և դպրոցների ուսումնական ծրագրերից հանվել են «Հայ եկեղեցու պատմություն» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները։

Դրանց փոխարեն դպրոցներում դասավանդվում է «Հայաստանի պատմություն» առարկան, որը չի արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի պատմական զարգացման ամբողջ էությունը և խորությունը։

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի սահմանապահ ծառայության մուտքագրման կնիքներից հանվել է Հայաստանի խորհրդանիշը՝ հայերի համար սրբազան Արարատ լեռան պատկերն։

Կառավարությունը հստակ բացատրություն տալ չկարողացավ այս քայլին։

2026 թվականից Հայաստանում որոշ դպրոցներում նախատեսվում է դասավանդել ադրբեջաներեն լեզու։

Փորձնական ծրագիրն առայժմ ներառում է երեք հանրակրթական դպրոց։

Ապագայում ծրագիրը նախատեսվում է ընդլայնել։

Եթե կգտնվի ինչ որ մարդ, ով այս երեք իրադարձությունների միջև ուղղակի կապ չի տեսնում, ապա նա վստահաբար ունի շատ խորը հոգեբանական խնդիրներ»:

Leave a Comment