ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման տեմպի հարցում իր համբերության «բաժակը չի լցվել»: Այս մասին հայտնում է Lenta-ն:
«Համբերության վերջին կաթիլ չկա։ Երբեմն պետք է թույլ տալ, որ նրանք կռվեն, որպեսզի հանգստանան» – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչը կարող է դառնալ «համբերության վերջին կաթիլը», որից հետո ինքը կհամարեր, որ ռուսական իշխանությունները պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը։