«Ընթացիկ տարվա 9 ամիսների հաշվարկով հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 17 180 անձի, ունենք 15.5 % աճ»,-խորհրդարանական մշտական հանձնաժողովներում 2026թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, նշելով նաև, որ դադարեցվել է 3166 անձի քաղաքացիություն, որտեղ նույնպես կա 10.7 % աճ։
Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանվածների ՀՀ քաղաքացիության ձեռք բերման գործընթացին՝ Սարգսյանն ասաց. «2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 21916 տեղահանված անձ, նույն օրվա դրությամբ նախագահի հրամանագրով 14064 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և անձնագրավորման միջոցով քաղաքացիություն է ձեռք բերել նաև 7191 անչափահաս»։
Նախարարի խոսքով՝ 7852 գործ ներկայում քտնվում է քննարկման փուլում։
Արփինե Սարգսանը նաև տեղեկացրեց, որ 2026 թվականին ՀՀ-ում կացության կարգավիճակի գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի։