Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շարունակվում է միջին նորոգման գործընթացը Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում և Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում:
Ասֆալտապատմանը զուգահեռ ընթանում են նաև դիտահորերն ու հեղեղատարները փոխարինելու և նիշերն ուղղելու աշխատանքները:
Մինչ այս պահն ավարտված փողոցներում նորերով են փոխարինվել 221 հին դիտահորերի երկաթբետոնե սալեր, 35 հին դիտահորերի հավաքովի երկաթբետոնե պատի օղակներ, 50 հեղեղատարների հին թուջե ցանցեր, ինչպես նաև ուղղվել են 147 դիտահորերի և 120 հեղեղատարների նիշերը: