Ազգային ժողովի հանձնաժողովների այսօրվա՝ նոյեմբերի 3–ի համատեղ նիստում, ուժային կառույցների հատվածը քննարկելիս նիստը հայտարարվեց փակ։
Քննարկմանը մասնակցելու համար ժամանել են ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
NEWS.am-ը խորհրդարանից հայտնում է, որ փակ նիստի մեկնարկից որոշ ժամանակ անց դահլիճից բարձր ձայներ լսվեցին, ապա հայտնեցին, որ նիստը 10 րոպեով ընդմիջվում է։
Ըստ տեղեկությունների, պատճառը եղել է այն, որ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նիստին մասնակցել է համակարգչով, ինչը փակ ձևաչափի դեպքում արգելվում է։
Հայկ Սարգսյանին առաջարկել են դուրս հանել համակարգիչը, սակայն վերջինս հրաժարվել է, ինչն էլ վեճի պատճառ է դարձել։
Ի վերջո, Հայկ Սարգսյանը հեռացավ դահլիճից։