ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սևանի մասին արված հայտարարություններին։ Աժ փոխխոսնակը համապատասխան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան: Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես: Պետք է գնալ առաջ: Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,- գրել է Ռուբեն Ռուբինյանը: