Ամերիկյան կործանիչները Բելգիայում սկանդալի պատճառ են դարձել


Քաղաքականություն


Բելգիայում սկանդալ է հասունանում ամերիկյան F-35 կործանիչների նախնական մատակարարման շուրջ: Ըստ 20minutes-ի՝ դրանք չափազանց թանկ են շահագործելու համար, աղմկոտ են և «չափազանց» փոքր են թագավորության համար։


Պարբերականը նշում է, որ նոր, թանկարժեք կործանիչների դեմ քննադատության առաջին ալիքը սկսվել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի՝ վերջերս դաշնային խորհրդարանում ելույթից հետո: Նա հայտարարել է, որ թագավորության օդային տարածքը «անբավարար» է F-35-ի ուսումնական թռիչքների համար: Հետևաբար, երկիրը ստիպված կլինի բանակցել Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Իտալիայի երկնքի օգտագործման շուրջ։


«Բելգիան F-35-ի համար իր չափազանց փոքր երկնքի պատճառով՝ դարձել է համացանցային ծաղրի առարկա», – նշում է հրատարակությունը։



Leave a Comment