ԱՄՆ-ն պատրաստվում է փորձարկել միջմայրցամաքային «Minuteman III» հրթիռը՝ առանց մարտական մասի

ԱՄՆ-ն նոյեմբերի 5-ին Կալիֆոռնիայի Վանդենբերգի ռազմակայանից կանցկացնի «Minuteman III» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում՝ առանց մարտական բեռի։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հրթիռի արձակումը նախատեսված է նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը՝ տեղական ժամանակով 23:01-ից մինչև 05:01-ի միջակայքում։

Արձակման նպատակը համակարգերի արդյունավետության ստուգումն է, և ըստ հաղորդագրության՝ նման փորձարկումների գրաֆիկը կազմվել է դեռ տարիներ առաջ։ «Minuteman III»-ը գտնվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինությունում դեռևս 1970 թվականից և մնում է երկրի միակ հանքային բազավորման միջմայրցամաքային հրթիռը, գրում է Lenta.ru-ն։

Leave a Comment