Էնթոնի Հոփքինսի կինը՝ Ստելլան, կասկածել է, որ դերասանը հոգեկան խանգարում ունի՝ Ասպերգերի համախտանիշ (ընկնում է աուտիզմի սպեկտրի խանգարումների սահմանման տակ): Այս մասին 87-ամյա արտիստը պատմել է The Sunday Times-ի հետ զրույցում, փոխանցում է gazeta.ru-ն։
«Ես տարված եմ թվերով։ Ես տարված եմ մանրամասներով։ Ես սիրում եմ, որ ամեն ինչ կարգին լինի։ Եվ, որ հիշեմ։
Ստելլան նայեց և հայտարարեց. «Դու պետք է, որ Ասպերգերի համախտանիշ ունենաս»,-ասել է դերասանը։
Հոփքինսը դեմ է իր մասին նման կարծիքին և հայտարարել է, որ հոգեկան հիվանդությունների ինքնախտորոշման փորձերը անհեթեթություն է համարում: