ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր


Թոփ-լուրեր


«United Parcel Services» (UPS) ընկերության MD-11 բեռնատար ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում։ Այն ուղևորվում էր Հոնոլուլու, հայտնում է BBC-ին։ Բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, կա 11 վիրավոր, ասուլիսում հայտարարել է Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը։

«Առնվազն երեք մարդ զոհվել է։ Կարծում եմ՝ այդ թիվը կաճի։ Ով տեսել է վթարի կադրերը, գիտի, թե որքան սարսափելի էր այն», — ասել է Բեշիրը։ WLKY հեռուստակայանը ցուցադրել է վթարի ենթարկված ինքնաթիռի թռիչքի տեսանյութը։

Ռոյթերսի տվյալներով՝ հրդեհներ են բռնկվել նաև թռիչքուղուց ոչ հեռու գտնվող շենքերում։ Պայթյունի պահին ինքնաթիռը տեղափոխել է շուրջ 144 000 լիտր վառելիք։

Օդանավակայանից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր բնակավայրերի բնակիչներին իշխանությունները հրահանգել են տանից դուրս չգալ։ «Կան բազմաթիվ վիրավորներ, հրդեհները չեն մարվել։ Տարածքում կան փակ ճանապարհներ. խնդրում ենք խուսափել միջադեպերից», — սոցիալական ցանցերում գրել է Լուիսվիլի քաղաքապետ Քրեյգ Գրինբերգը։

Լուիսվիլի օդանավակայանը ինքնաթիռի վթարից հետո փակվել է։



Leave a Comment