Կդժվարանամ ժամանակ ասել՝ երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց այդ պայմանագրի նախաստորագրմամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունը արձանագրված է, հաստատված է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։