ՀՀ իշխող խմբակցության անդամը մտահոգված է հարկային մարմինների և քննիչների կողմից բիզնեսի վրա գործադրվող ճնշումներով


Քաղաքականություն


Բիզնեսի վրա Հարկային և քննչական կառույցների կողմից գործդադրվող ճնշումը որոշակի մտահոգություն է առաջացնում։ Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ դիմելով Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին։

Պատգամավորի խոսքով, Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները բավականին հաճախ են բախվում իրավապահ մարմինների կողմից ոչնչով չարդարացված հալածանքների։ Նա նշել է, որ գործարարների դեմ հարուցված գործերը հիմնականում վերաբերում են 10 միլիոն դրամ և ավելի գումարի խախտումներին։ «Սակայն ձեռներեցները բողոքում են, որ ենթադրյալ խախտումների գումարը միտումնավոր ուռճացվում է՝ հետագայում գույքը բռնագրավելու և գործերը ՔԿ-ի վարույթ հանձնելու նպատակով», – պարզաբանել է Վարդանյանը»։

Բանն այն է, որ օրենքով, մինչև 10 միլիոն դրամի ենթադրյալ խախտումների դեպքում, գործարարը կարող է շտկել իրավիճակը՝ հատուցելով պատճառված վնասը։ Սակայն, ինչպես նշել է Վարդանյանը, հարկային մարմինները միտումնավոր վերագրում են վերոնշյալ գումարը գերազանցող խախտումները։



Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Քննչական կոմիտեն չի ցանկանում որևէ «պլան» իրագործել, որն ուղղված է չվճարված հարկերի «վերադարձին»։



Leave a Comment