ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող նավի է հարվածել


Բիզնես


ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի միջազգային ջրերում հարվածել են թմրանյութեր տեղափոխող նավի։ Այս մասին Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է իր X սոցիալական ցանցի էջում։


Նա նշել է, որ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող նավի վրա կինետիկ հարվածը կատարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։


Հեգսեթի խոսքով՝ հարձակման հետևանքով` զոհվել են նավի վրա գտնվող երկու «նարկոտեռորիստներ»։ Ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել։



Leave a Comment