Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հակառակորդները կարծում են, որ նա ցանկանում է, որ քաղաքը գործի շարիաթի օրենքներով, հաղորդում է Metro թերթը։
«Սոցիալական ցանցերում հրապարակված գրառումներում նշվում է, որ Մամդանին ցանկանում է Նյու Յորքը վերածել «ջիհադիստների կողմից կառավարվող մուսուլմանական դրախտի», և որ նա «ցանկանում է, որ շարիաթի օրենքները դառնան առաջնորդող սկզբունք»», – նշվում է հոդվածում։
Լրագրողները նշում են, որ նոր քաղաքապետը երբեք նման գաղափարներ չի արտահայտել՝ չնայած ընդունել է, որ ինքը շիա մուսուլման է։