Արտահանման բեռնափոխադրումն իրականացրել է ռուսական «Գրեյն Գեյթս» ընկերությունը։ Երրորդ դասի ցորենը Ուլյանովսկի մարզից բերվել է 15 հացահատիկային վագոններով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ մինչև հունվարի վերջ Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Վրաստանի իշխանություններին «տրանսպորտային կապերի ապաշրջափակման» համար։
«Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր տարածաշրջանային կայունության համար կատարած աշխատանքի ապացույց», – ասել է պարոն Օվերչուկը։
30 տարվա ընթացքում առաջին գնացքը Ռուսաստանից ուղևորվել է Հայաստան, հայտնել է ՌԴ փոխվարչապետը
«Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր տարածաշրջանային կայունության համար կատարած աշխատանքի ապացույց», – ասել է Օվերչուկը։