Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հանդես է եկել հայտրարությամբ․ Politico


Քաղաքականություն


Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի բանակցությունները Ուկրաինայի հարցով: Նրա խոսքերը փոխանցում է Politico-ն։

«Նախագահ Թրամփն այն ֆիգուրն է, որը կարող է Պուտինին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ և կարող է վերջ դնել մարտական գործողություններին», – հայտարարել Է պաշտպանության նախարարը:


Այդ կերպ Հիլին պատասխանել է այն հարցին՝ արդյոք Ուկրաինայում հակամարտության կարգավորումն ավելի բարդ կլինի, քան Գազայի հատվածի շուրջ համաձայնության հասնելը: Նախարարի խոսքով՝ պետք չէ համեմատել այս երկու խաղաղ գործընթացները։ 



Leave a Comment